ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԱՄՆ-ում նույնասեռ և ավանդական զույգերը հավասար իրավունքներ ունեն

ԱՄՆ-ում նույնասեռ և ավանդական զույգերը հավասար իրավունքներ ունեն
05.09.2013 | 13:12

Այսուհետ ԱՄՆ-ում բանակի վետերան գեյերի ամուսինները կարող են ստանալ դաշնային նպաստներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը: Ընդունված որոշումը թույլ կտա նույնասեռ զույգերին ստանալ անվճար բժշկական օգնություն և նպաստներ հաշմանդամների խնամքի համար, որը նախկինում հասանելի էր միայն ավանդական ամուսնացած վետերաններին: Սույն որոշման համար հիմք է հանդիսացել երկու ամիս առաջ ԱՄՆ-ի գերագույն դատարանի ընդունած վճիռը` հավասարեցնել ավանդական և նույնասեռ զույգերի իրավունքները:

Նման որոշումները աշխարհի տարբեր երկրներում կոչված են ճանաչելու մարդու իրավունքները անկախ նրանց սեռական կողմնորոշումից: Հայտնի է, որ նույնասեռ ամուսնություններ արդեն թույլատրվում են մի շարք երկրներում, թեև գեյերի իրավունքները, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, ոտնահարվում են աշխարհում: Վերջերս Հռոմի պապը հայտարարեց, որ ներում է գեյ-հոգևորականներին` ասելով. «Եթե մարդը նույնասեռական է և Աստծո որոնումների մեջ է, ով եմ ես, որ դատեմ նրան»: Կաթոլիկ եկեղեցու հովվի ներողամտությունը գուցե կարող է օրինակ ծառայել նրանց համար, ովքեր դատապարտում են նույնասեռականներին, առանց փորձելու հասկանալ, գտնելու հասարակական-բարոյահոգեբանական-ֆիզիոլոգիական այն պատճառները, որոնց հետևանքով կամ արդյունքում մարդը դառնում է գեյ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ